
81 դիտում
Երբ չենք քնում բավարար չափով, առաջինը տուժում է ոչ թե մեր մարմինը, այլ մեր հոգեկան վիճակը։
Քնի ընթացքում ուղեղը վերամշակում է օրվա ընթացքում կուտակված հույզերը, նվազեցնում սթրեսի ազդեցությունը և վերականգնում հոգեկան հավասարակշռությունը։ Այդ պատճառով նույնիսկ մեկ-երկու անքուն գիշերը կարող է մեզ դարձնել ավելի դյուրագրգիռ, անհանգիստ, հուզական և հոգնած։
Բավարար և որակյալ քունը նպաստում է՝
տրամադրության կայունությանը,
սթրեսի նվազեցմանը,
անհանգստության և լարվածության վերահսկմանը,
հիշողության և կենտրոնացման բարելավմանը,
հուզական կայունությանը,
ընդհանուր հոգեկան բարեկեցությանը։
Մինչդեռ քնի պակասը կարող է նպաստել.
տագնապի և անհանգստության ուժեղացմանը,
ընկճված տրամադրությանը,
ուշադրության և հիշողության խնդիրներին,
հուզական գերզգայունությանը,
հոգնածության և ուժասպառության զգացմանը։
Կարևոր է հիշել՝ առողջ քունը միայն ժամերի քանակը չէ, այլ նաև դրա որակը։
Եթե հաճախ դժվարանում եք քնել, գիշերվա ընթացքում բազմիցս արթնանում եք կամ առավոտյան արթնանում եք հոգնած, նույնիսկ երկար քնելուց հետո, դա կարող է վկայել քնի որակի խնդիրների մասին։
Լավ քնի համար մասնագետները խորհուրդ են տալիս.
• քնել և արթնանալ ամեն օր նույն ժամին,
• քնելուց առնվազն 30 րոպե առաջ հրաժարվել հեռախոսից և այլ էկրաններից,
• երեկոյան սահմանափակել կոֆեինի օգտագործումը,
• ապահովել հանգիստ, մութ և զով քնելու միջավայր,
• պահպանել ֆիզիկական ակտիվությունը օրվա ընթացքում։